Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ սկսվում է Նվեր Ո.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակիչ Նվերը 2014 թվականի ապրիլի 23-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Օգանովի փողոցի շենքերից մեկի մոտ բռնություն է գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ, բռնության սպառնալիքներ է տվել ու աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Նվերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ամբաստանյալի խափանման միջոցը կալանավորումն է:










































