Thursday, 11 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Նորմալ է, որ ՀՀԿ ոչ բոլոր անդամներն են նժդահական գաղափարախոսության կրող․ Կ․ Նալչաջյան

Նժդեհականությունը հզոր գաղափարախոսություն է ազգային ինքնագիտակցության բարձրացման տեսանկյունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Նժդեհի գաղափարախոսությանը:

Նա նշեց, որ գոյություն ունեն ազգապահպան գաղափարներ կամ հակառակ ազդեցությամբ գաղափարներ: Ըստ նրա՝ նժդեհյան գաղափարախոսությունը ազգապահպան գաղափարախոսություն է, և լավ է, որ այդ հզոր գաղափարախոսությունը որդեգրվել է կուսակցության կողմից:

Հարցին` ի՞նչ նշանակություն ունի այն, որ հռչակվել է, թե Հանրապետական կուսակցությունը Նժդեհի գաղափարախոսության հետևորդն է, երբ բոլոր անդամները չէ, որ գաղափարախոսության կրողներն են, հոգեբանը պատասխանեց․ «Կուսակցությունը բազմաթիվ մարդկանց է համախմբում: Կուսակցությունը քաղաքական երևույթ է, նույնիսկ իդեալական դեպքում դժվար է պատկերացնել, որ Նժդեհի գաղափարախոսությունը բոլորի համար հիմք է: Նորմալ եմ համարում, որ Հանրապետական կուսակցության բոլոր անդամները նժդեհական գաղափարախոսության կրողները չեն: Իսկ կուսակցության կորիզում կան շատ հայրենասեր մարդիկ»:

Անդրադառնալով քաղաքականությանը՝ նա ասաց, որ առաջին խնդիրն այն է, որ այլընտրանք չկա նախագահական ընտրություններում: Հարցին, թե անհատականությունների պակա՞սն է նման իրավիճակ ձևավորել, ասաց, որ անհատականություններ կան, այլ խնդիր է, թե նրանք ինչ հնարավորություն ունեն առաջնորդ դառնալու, պարզապես գնահատել է պետք: «Չեն գնահատվում այն մարդիկ, ովքեր իսկապես նվաճումներ ունեն ամենատարբեր ասպարեզներում, ունեն շատ լուրջ հնարավորություններ իրենց լուման ներդնելու: Մերիտոկրատիայի հարցը ես առաջինն եմ եղել, որ բարձրացրել եմ, ուղղակի պետք է տեսնել և չխանգարել»,- ասաց Կարինե Նալչաջյանը՝ շարունակելով, որ պայծառ անհատականություններին համակարգը դուրս է մղում: Նրա համոզմամբ՝ պետք է ճանապարհ հարթել նման մարդկանց համար, լծակներ ունեցող մարդիկ պետք է ունենան ազգային գաղափար, համընդհանուր «մենք»-ի զգացողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում