Ճապոնական ավիափոխադրիչները որոշում են ընդունել հանել ինքնաթիռի վայրէջքի և թռիչքի ժամանակ գաջեթների օգտագործման արգելքը: Պետական հողերի, ենթակառույցների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը ընդունել է նման որոշում` հետևելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի օրինակներին, գրում է ITAR-TASS-ը:
Հետայսու ճապոնական ավիաուղիների բոլոր ինքնաթիռներում կարելի է մի շարք էլեկտրոնային սարքավորումներ գործածել, որոնք պետք է «դնել թռիչքի ռեժիմի վրա»: Դա կանջատի հեռախոսի բջջային կապը, այնպես որ՝ զանգահարել կամ SMS հաղորդագրություն ուղարկել, միևնույն է, չի հաջողվի: Սակայն հնարավոր կլինի միանալ համացանցին:
Կարևոր է նաև այն, որ հնարավոր կլինի օրինական լուսանկարել կամ տեսագրել ինքնաթիռի թռիչքն ու վայրէջքը:









































