Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

«Համազգային վստահությունը՝ հայոց բանակին»

«Համազգային վստահություն» խորհուրդը՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԵԿՄ անդամների հետ այսօր այցելել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկը: Խորհուրդը զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանին շնորհեց «Համազգային վստահությունը՝ հայոց բանակին» մրցանակը, որը խորհրդանշում է ժողովրդի վստահությունը հայոց բանակի նկատմամբ:

Մրցանակը հանձնելու միջոցառումն ուղեկցվել է նաև համերգային ծրագրով: Կատարումներով հանդես են եկել «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակիցներ՝ Նարե Գրիգորյանը, Վիգեն Ահարոնյանը, Արմեն Հովհաննիսյանը, Անահիտ Պետրոսյանը, X ֆակտոր նախագծի երրորդ եթերաշրջանի մասնակից Նարեկ Խաչատրյանը և զորամասի ծառայող Աղասի Մնացականյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զորամաս այցելած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ պետության գործունակության-հաջողության և անգործունակության-անհաջողության միջազգային վարկանիշ կա, որը չափվում է 11, 12 չափորոշիչներով՝ դրանցից ամենակարևորը սահմանների պաշտպանությունն է և ներքին անվտանգությունը:

«Միջազգային կառույցների գնահատմամբ՝ Հայաստանը ամենահաջողված, կայացած երկիրն է, զիջում է, որոշ ցուցանիշներով միայն Ղազախստանին, Վրաստանը 55-րդն է, Ադրբեջանը՝ 66-րդը, Ռուսաստանը՝ 80-րդը, Հայաստանը՝ 101-րդը, Ղազախստանը՝ 106-րդը: Ակնհայտ է, որ մեր բանակի շնորհիվ է պետությունը համարվում գործունակ, հաջողված»:

Բացի դրանից՝ բոլոր հարցումներում ամենավստահելի կառույցը մեր երկրում բանակն է: Վերջին հարցման արդյունքներում, որին մասնակցել է 4400 բնակիչ 95 համայնքներից, ՊՆ-ի նկատմամբ դժգոհություն է ներկայացրել ընդամենը 1 տոկոսը: Հասարակությունը վստահում է զինվորների մարտական պատրաստվածությանը և հստակ գիտի, որ մեր սահմաններն անառիկ են:

 

Առավել մանրամասն ավելի ուշ ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում