Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները կմասնակցեն սեռական փոքրամասնությունների աջակցության ակցիային: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը լոնդոնցիները խաղադաշտ դուրս կգան խաղակոշիկների ծիածանագույն կապիչներով: Այդ կապակցությամբ նկարահանվել է տեսահոլովակ` Միկել Արտետայի, Սանտի Կասորլայի, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի, Օլիվիե Ժիրուի և Թեո Ուոլկոտի մասնակցությամբ: Ծիածանի գույներով իրերն օգտագործվում են սեռական փոքրամասնությունների շքերթներին:
Հավելենք, որ «Արսենալ»-ն առաջին անգամ չէ աջակցում այսպիսի բնույթ ունեցող միջոցառումներին:










































