Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցշարի շրջանակներում կայանալիք Շոտլանդիայի ընտրանու դեմ խաղը հեշտ չի լինի: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում թիմը զարգացման ֆենոմենալ մակարդակի է հասել, իսկ Բունդեսթիմի հաջորդ նպատակը «Եվրո-2016»-ի հաղթանակն է:
«Շոտլանդիայի հավաքականը կազմակերպված թիմ է: Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք` հաղթանակի հասնելու համար: Պետք է ուշադիր գործենք պաշտպանության գծում:
Ընտրական մրցաշարի խաղերը յուրօրինակ ստուգարք կլինեն երիտասարդ ֆուտբոլիստների համար: Մենք լավ հիմք ենք դրել: Գերմանիայի հավաքականի հաջորդ նպատակը «Եվրո-2016»-ն է»,- Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը մեջբերում է Լյովի խոսքերը:








































