ԱՄՆ քաղաքացիների միջին եկամուտը 2010-2013թթ. կրճատվել է 5%-ով (տարեկան 49,000 դոլարից մինչև 46,700 դոլար): Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում կատարելով Դաշնային պահուստային համակարգի զեկույցին:
Միաժամանակ, հարուստ և աղքատ քաղաքացիների եկամուտների տարբերությունը մեծացել է: Այսպես՝ առավել ապահովված քաղաքացիների 10%-ի շրջանում միջին ցուցանիշն աճել է 2%-ով՝ մինչև 223,200 դոլար: Իսկ առավել աղքատ ամերիկացիներն ապրում են առավելապես աշխատավարձով, որը 2013-ին կազմել է նրանց տարեկան եկամտի 73,7%-ը:









































