Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռը, որը վարձով էր տրվել զինվորականներին և Աֆղանստանի Բաղրամ բազայից ուղևորվում էր ԱՄԷ՝ Դուբայ, հարկադիր վայրէջք է կատարել Իրանի հյուսիսում՝ «բյուրոկրատական քաշքշուկների» պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին:
Ինչպես նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, Իրանի իշխանությունները օդաչուներին հայտնել են Աֆղանստանի բազա վերադառնալու անհրաժեշտության մասին՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Օդանավի թիմը, սակայն, չի կարողացել ավարտել այդ մանևրը՝ բավականաչափ վառելիք չունենալու պատճառով: Իրանի իշխանությունները պահանջել են ինքնաթիռն իջեցնել երկրի տարածք:
Նշվում է, որ Իրանի տարածք վայրէջքից մի քանի ժամ անց բոլոր խնդիրները հարթվել են, ինքնաթիռը բարեհաջող Դուբայ է հասել:










































