Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ամեն մի կորուստ բացթողումների հետևանք է․ ԶՈՒ Գլխ․ շտաբի օպերատիվ վարչության պետ

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ- մայոր Արտակ Դավթյանը:

-Պարոն Դավթյան, օգոսոտսը բավական լարված էր Հայաստան-Ադրբեջան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Բավական լարված օրեր անցկացրինք հուլիսի վերջին և օգոստոսի առաջին կեսին: Հետաքրքիր է, այդ լարված իրադարձություններից հետո վերատեսության արդյոք ենթարկե՞լ եք մեր պատրաստվածության մակարդակը, թե՞ ըստ պլանավորվածի՝ շարունակում ենք մնալ դիրքերում, այն նույն պատրաստվածությամբ, ինչպես նախկինում էր, մինչև այդ դեպքերը:

-Տվյալ դեպքերը ցույց տվեցին, որ զինված ուժերը ճիշտ էին պլանավորել ինչպես մեզ մոտ, այնպես էլ ԼՂՀ-ում ընդհանուր գործողությունների բնույթը: Մենք սպասում էինք հակառակորդի  գործողության, քանի որ ամեն տարի, հատկապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ, Ադրբեջանը փորձում է սադրանքների  միջոցով սրել իրավիճակը: Աննախադեպ էր այսպիսի վիճակը, քանի որ եղավ համարժեք պատասխան. Ադրբեջանը փորձեց ցույց տալ այս տարի իր զինված ուժերի կարողությունը, զարգացումը, սակայն ստացավ համարժեք պատասխանը: Գործողությունները մեր կողմից համարժեք էին, Ադրբեջանի կողմից, իհարկե, ավելի լայնածավալ բնույթ էին կրում, դրա համար եղավ այդպիսի մեծ արձագանք: Իհարկե, մենք ուշիուշով հետևեցինք բոլոր միջոցառումներին և դեռևս շատ աշխատանք ունենք վերլուծականը կատարելու նկատառումներով, սակայն նախնական վերլուծությունը ցույց տվեց, որ այն, ինչ որ մենք կանխատեսել էինք, հիմնականում համապատասխանում է իրականությանը: Մեր զինված ուժերը պատրաստ են և կարողանում են դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ստեղծվում են Ադրբեջանի կողմից:

Մենք սպասում էինք դիվերսիոն հարձակումներ, այլ հարձակումներ սպասելի՞ էին, թե՞ ոչ, որովհետև կարծես ադրբեջանցիները ամեն երեկո, ամեն գիշեր կրկնում էին նույն սցենարը սահմանային տարբեր հատվածներում:

-Ընդհանրապես, մեր հայկական երկու պետությունների զինված ուժերը պատրաստ են ցանկացած գործողությունների: Դա վերաբերում է և պատերազմի վերսկսմանը, և վերաբերում է դիվերսիոն հետախուզական գործողություններին, և վերաբերում է կրակոցներին, որոնք Ադրբեջանը ավելի շատացրեց այդ ընթացքում: Կա, իհարկե, որոշակի առանձնահատկություն, մասնավորապես աննախադեպ էր Ադրբեջանի կողմից մեր բնակավայրերի գնդակոծումը, գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերից: Նախկինում նույնպես կային գնդակոծումներ, սակայն այդ չափով և այդ ծավալով մինչև այժմ չէր կատարվել: Հատկապես՝ Տավուշի մարզում: Իսկ դիվերսիոն հետախուզական գործողությունների առումով նույնպես աննախադեպ էր քանակային առումով: Հիմնական ծանր հարվածն իր վրա վերցրեց ԼՂՀ զինված ուժերը և որոշակի չափով մեր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերը: Մյուս առանձնահատկությունը այս լարվածության ընթացքում եղել է, որ Ադրբեջանը փորձեց ամբողջ ծավալով օգտագործել իր հատուկ նշանակության ուժերը և միջոցները, որոնք նախկինում չէր անում, բացի դա՝ ինքը փորձեց ցույց տալ այդ տեխնիկական ձեռքբերումները, որոնցով ինքը համալրել է հատուկ նշանակության զորամասերը: Պաշտոնական հաղորդագրություններ եղան ինչպես ՀՀ ՊՆ կողմից, այնպես էլ ԼՂՀ ՊԲ կողմից այն տեխնիկական միջոցների մասին, որոնք հակառակորդը  թողեց մարտի դաշտում, և մենք դրանք վերցրեցինք: Հաջորդ հարցը վերաբերում է քանակային առումով դիվերսիոն հետախուզական գործողություններին: Տվյալ օրերին մենք ունեցանք 20-ից ավելի գործողություններ հակառակորդի կողմից, իսկ առանձին հատվածներում ունեցանք անգամ գործողություններ, երբ որ հակառակորդի կողմից միաժամանակ մասնակցում էին միանգամից մի քանի խմբեր: Հիմա այդ բոլորը, իհարկե, առանձնահատկություն էր, առաջին անգամ աննախադեպ ծավալով առնչվեցինք հակառակորդի նման կարգի գործողությունների դեմ, և կարող եմ նշել արդյունքները, որոնք պաշտոնապես հայտարարվել են (մեկ անգամ նշեմ՝ ՀՀ ՊՆ, ԼՂՀ ՊԲ) իրականացվում են տվյալների հավաստի հաղորդում անմիջապես: Հայաստանում այնպես է, որ մեկ կորուստն էլ չենք  կարող թաքցնել և իսկապես մենք տվյալ ժամանակահատվածում 7 զոհ ունեցանք: Յուրաքանչյուրի կորուստը մեզ համար մեծ ցավ է, մեծ ցավ է ընտանիքների համար, հարազատների համար, սակայն եթե մենք համեմատում ենք այն արդյունքը, որը ունեցանք, հակառակորդը ամենամեղմ մասշտաբներով՝ 50-ից ոչ պակաս կորուստ ունեցավ:

Պարոն Դավթյան, դուք նշեցիք, որ ադրբեջանցիները հատուկ նշանակության զորքեր էին գործի դրել, մինչդեռ մենք մինչև վերջին պահը կարծես ապավինում էինք և մեր նորակոչիկներին, և ժամկետային զինծառայողներին, և պայմանագրային զինծառայողներին: Այդպես էլ մենք գործի չդրեցինք հատուկ նշանակության զորքերը. դրա անհրաժեշտությունը չեղավ: Փաստորեն, մեր անփորձ ժամկետային զինծառայողները դիմագրավում էին ադրբեջանական պատրաստված հատուկ ջոկատայիններին: Ճիշտ չէ՞ր լինի ինչ-որ պահի մեր հատուկ նշանակության ջոկատներին գործի դնել և, ինչու չէ, խուսափել հնարավոր կորուստներից:

-Առաջինը՝ նորակոչիկներ մարտական հերթապահություն և մարտական գործողությունների վարումը մենք չենք ընդգրկում, ընդգրկում ենք զինծառայողներ, որոնք անցել են համապատասխան պատրաստվածություն, ծառայել են 6 ամսից ոչ պակաս և ունեն համապատասխան փորձ:

Երկրորդ, մենք, իհարկե, օգտագործեցինք հատուկ նշանակության ուժերը, դա միանաշանակ է, սակայն հիմնական ծանրությունը իր վրա վերցրեցին ժամկետային զինծառայողները: Մարտական հերթապահությունը կրում են և ժամկետային զինծառայողները, և պայմանագրային զինծառայողները: Կարող եմ ասել, որ երկուսն էլ փայլուն կատարեցին իրենց խնդիրը: Մենք անփորձ զինծառայող մարտական հերթապահության չենք ընդգրկում, նրանք բավական փորձված են: Իսկ հատուկ նշանակության ուժեր, որոնց մենք ընդգրկեցինք, լրացրեցին սահմանապահ զինծառայողների ուժերը և կատարեցին այն բոլոր խնդիրները, որոնք պետք է կատարեին և հատուկ են հատուկ նշանակության ուժերին՝ ի հակակշիռ իրենց: Տարբերությունը ինչումն է. Ադրբեջանը բոլոր գործողությունները իրականացրել է միայն հատուկ նշանակության ուժերի միջոցով, մենք գործողություններն իրականցրեցինք և հատուկ նշանակության ուժերով, և ժամկետային զինծառայողների ու պայմանագրային զինծառայողների ուժերով: Եվ դա գտնում եմ, որ միայն մեր առավելությունն է:

Պարոն Դավթյան, դուք արդեն հասցրել եք ուսումնասիրել հակառակորդի բանակի նոր պլանավորմանը, նոր գործողությունները: Այսինքն՝ իրենք հաստատ փորձում են վերատեսության ենթարկել այն կորուստներից հետո, որ ունեցան հուլիս-օգոստոս  ամիսներին և, բնականաբար, նրանք հիմա մեր հիմնական դաշտում են: Լուրջ փոփոխություններ կրում էին նրանց մարտական գործողությունները կամ պատրաստությունները, մենք որքանով ենք համարժեք այդ պատրաստություններին մինչ վերջին իրադարձությունները:

-Շատ ուշադիր ենք ուսումնասիրում հակառակորդի ցանկացած գործողություն: Հակառակորդը այս անգամ, ըստ մեր գնահատման, ամբողջությամբ փորձեց ցույց տալ ինչի է հասել իրենց հատուկ պատրաստվածությամբ և հիմնականում դա Թուրքիայում հատուկ նշանակության ուժերի պատրաստման կուրսերով, տարբեր կարգի հրահանգիչների ընդգրկմամբ, երբ իրենք պատրաստել են իրենց հատուկ նշանակության ուժերը, նա փորձեց այդ ամենը ցույց տալ: Ինչ ստացվեց արդյունքում: Առաջինը, մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ անկախ տեխնիկական հագեցվածությունից՝ անկախ որտեղ են սովորեցնում, կամ ով է սովորեցնում, կան առանձնահատկություններ, մասնավորապես Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների բարոյահոգեբանական ոգին և հոգեբանական պատրաստվածությունը դեռևս գտնվում է այն մակարդակի վրա, ինչ որ եղավ անցած պատերազմի ընթացքում, երբ որ մենք ունեցանք հաջողություններ և դրան հակակշիռ՝ մեր զինված ուժերը, չունեցանք որևէ դեպք, որը թույլ կտար ասելու, որ մենք ինչ-որ տեղ ունենք բարոյահոգեբանական ապահովման անկում կամ հայրենասիրության ոգու ձևավորման գործում որևէ թերություն: Երկրորդ, Ադրբեջանը փորձեց ցույց տալ իր տեխնիկական առավելությունը, սակայն առաջինը՝ ցանկացած տեխնիկական միջոցի հետևում կանգնած է մարդը: Մարդը պետք է կարողանա ունենալ համապատախան գիտելքիներ, որպեսզի կիրառի տվյալ տեխնիկական միջոցներում, որը մենք տեսանք՝ բավականին թույլ են ուսուցված տվյալ ուղղությամբ: Միգուցե ես հիմա ասում եմ, Ադրբեջանի համապատասխան ղեկավարները լսելով՝ կձեռնարկեն համապատասխան միջոցներ, իրենք էլ պետք է քաղեն դասեր տվյալ դեպքերից: Սակայն ինչքան էլ ուսուցանեն, վերջը ցույց տվեց, որ այսքան ուսուցումը գրոշ չարժէ: Ինչ վերաբերում է հետագա դասերին, իհարկե, մենք էլ ուսումնասիրելով ունեցանք բացեր, եթե մենք ունենք կորուստ, ուրեմն ունենք բաց և մենք ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ, որպեսզի հետագայում ոչ միայն զինվորի կորուստ, այլև վիրավորներ չլինեն: Իհարկե, մենք միջոցներ ձեռնարկել ենք և հիմա այլ կարգի ծառայություն ենք կազմակերպում, որը թույլ է տալիս հետագայում նաև կանխելու մեր կորուստները կամ հասցնելու առավել նվազագույնի: Չնայած պետք է հասկանանք՝ այս գործընթացը երկկողմանի գործընթաց է՝ և սովորում է հակառակորդը, և սովորում ենք մենք: Հարձակվող կողմը միշտ ունի առավելություն, քանի որ ընտրում է տեղը, ժամանակը և գործողությունների բնույթը: Մեր առավելությունը ինչումն է. գտնվելով մենք պաշտպանությունում՝ փորձում ենք գուշակել հակառակորդի նման կարգի գործողությունները, երբ ինչ կարող են կատարել և համապատասխան քայլեր ձեռնարկել: Մինչև այսօր դա մեզ հիմնականում հաջողվում է, իրականացնում ենք և կարծում ենք, որ հետագայում նույնպես կհաջողվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում