Անգլիայի ցածր դիվիզիոնում հանդես եկող ակումբները շարունակում են միջոցներ փնտրել, որպեսզի ավելացնեն մարզադաշտի այցելուների քանակը:
Ինչպես հայտնի է դարձել, անգլիական «Բանգի Թաուն»-ի ղեկավարները որոշել են շաբաթօրյա հանդիպմանը երկրպագուներին սունկով լի տուփեր բաժանել.
«Ակումբի տնօրենների խորհրդի նախկին ներկայացուցիչը սունկ արտադրող ընկերություն ունի: Նման ակցիայով նախորդ տարի մենք բարձրաձրեցինք մարզադաշտի հաճախելիությունը 60-70%-ով: Ուրախ կլինենք, որ այս տարի նույնպես այդպիսի արդյունքներ գրանցենք»-,ասել է «Բանգի Թաուն»-ի ներկայացուցիչ Շոն Քոուլը:
Նշենք, որ «Կիդերմինստեր Հարիերս»-ը իր երկրպագուներին կգրավի` բաժանելով մանկական գրքեր, իսկ «Տռուրո Սիթի»-ն երկրպագուներին ակումբի շարֆեր կբաժանի:






































