Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած մարզիչների էլիտար ֆորումի ժամանակ քննարկվել է ՈւԵՖԱ-ի՝ ֆուտբոլում կանոնակարգային փոփոխություններ կատարելու հարցը:
Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն կարող է չեղյալ համարել արտագնա գոլի առավելության կանոնը, որը գործում է փլեյ-օֆֆի խաղերի ժամանակ: Բազմաթիվ մարզիչներ կարծում են, որ այդ կանոնն արդյունավետ չէ:
Բացի այդ, կարող է փոխվել ակումբների՝ վիճակահանություններից առաջ զամբյուղներում դասավորվելու կարգը:
Այժմ հաշվի են առնվում ակումբի ելույթները վերջին 5 տարիների կտրվածքով: Զամբյուղների ձևավորման հավանական տարբերակներից մեկն առաջին զամբյուղում եվրոպական առաջատար առաջնությունների չեմպիոններին ընդգրկելն է:






































