Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը իր վերաբերմունքն է արտահայտել այն հարցի շուրջ, որ ինքը հանդիսանում է թենիսի պատմության լավագույն մարզիկը:
«Կարծում եմ՝ անարդար է ինձ անվանել պատմության լավագույն թենիսիստ: Ինձ չեմ կարող համարել լավագույնը, քանի որ խաղացել եմ այնպիսի թենիսիստների հետ, ինչպիսիք են Շտեֆան Էդբերգը, Բյորն Բորգը, Ռոդ Լեյվերն ու Բորիս Բեկերը: Տարբեր ժամանակաշրջանների թենիսիստներին համեմատելն ուղղակի սխալ է»,- ասել է Ֆեդերերը:








































