ԱՄՆ-ում ցանցահեններին առաջին անգամ հաջողվել է սահմանափակ հասանելիություն ստանալ կառավարության վերահսկողության ներքո գտնվող երկրի բժշկական ապահովագրության պաշտոնական կայքի նկատմամբ և այնտեղ փոխադրել վնասակար ծրագրեր: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
ԱՄՆ առողջապահության նախարարության և սոցիալական ծառայության աղբյուրի տվյալներով՝ այս դեպքը առաջինն էր, երբ ցանցահենների կիբերհարձակումն այդ կայքի վրա հաջողությամբ է պսակվել (նախկինում հարյուրավոր նման փորձեր էին կատարվել): Հարձակումը ենթադրաբար տեղի է ունեցել այս տարվա հուլիսին, սակայն այդ մասին գերատեսչությանը հայտնի է դարձել միայն անցյալ շաբաթ:
Ներկայում գնահատվում է հասցված վնասի ծավալը:










































