Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքը, ով վերջերս տեղափոխվեց Արսեն Վենգերի թիմ, ցանկանում է «Արսենալ»-ում հանդես գալ այնպես, ինչպես որ իր կուռք Անրին է ելույթ ունեցել։
«Դեռ մանկուց ես հետևում էի Անրիի խաղին։ Ցանկանում եմ, որ մի օր ինձ էլ նրա պես համարեն «Արսենալի» պատմության լավագույն խաղացողներից մեկը։
Գիտեմ, որ մեկնարկային կազմում տեղ գտնելու համար պետք է պայքարեմ, սակայն դա ինձ ընդհանրապես չի հուսահատեցնում։ Այս թիմում հավաքվել են մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր հանուն հաղթանակի պատրաստ են անել ամեն ինչ։
Շատ բան է կախված նաև թիմի երկրպագուներից։ Հուսով եմ, որ նրանք ինձ կօգնեն հնարավորինս շուտ հարմարվել «Արսենալ»-ում տիրող կյանքին», – ասել է 23-ամյա ֆուտբոլիստը։









































