«Դուրս մեր գրպանից» մարզային ավտոերթը կայանալու է սեպտեմբերի 7-ին դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր: Նախատեսվում է այցելություն նաև Սևանի հանրային լողափ, ուստի նախաձեռնության անդամները խորհուրդ են տալիս չմոռանալ լողազգեստի մասին։
«Որոշեցինք ակցիան համատեղել հաճելի միջոցառման հետ: Ամբողջ ամռան ընթացքում և առհասարակ մասնակցել ենք տարբեր ակցիաների, իրավունք ենք վաստակել մի անգամ էլ Սևանում միասին լողանալու՝ պայքարողները և լրագրողները արժանի են մի գեղեցիկ օր միասին անցկացնելուն»,- «Առաջին լրատվականին» ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:












































