ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում են «հազարավոր ռուս զինվորականներ, հարյուրավոր տանկեր և այլ ռազմական տեխնիկա»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրին:
«Մենք նախկինի պես Ուկրաինայի տարածքում տեսնում ենք մի քանի հազար ռուս զինծառայողների, որոնց տրամադրության տակ կան հարյուրավոր տանկեր և այլ ռազմական տեխնիկա,- գործակալությանն ասել է աղբյուրը:- Այդպիսով, մենք էական փոփոխություններ չենք տեսնում Ուկրաինայում ՌԴ զորքերի ներկայության հետ կապված իրավիճակում»:
Ըստ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացած է մոտ 20,000 ՌԴ զինվորական:










































