Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին: Նախարարը, երկարամյա ծառայության կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական վարչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին, ով չէր կարողացել ներկայանալ հանդիպմանը և նորանշանակ պետին խնդրել Հայկ Հարությունյանի սկսած բոլոր դրական ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակել:

«Արթուր Օսիկյանը երկրում հայտնի իրավաբան է, մեծ փորձառությամբ պետական ծառայող, ով աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում, Կառավարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, դատախազական համակարգում և վերջին մի քանի տարիներին բավականին լուրջ գործունեություն է իրականացրել Ոստիկանությունում: Վստահ եմ՝ այն ամբողջ ներուժն ու փորձառությունը, որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառի երկրի կարևորագույն հատուկ ծառայությունում՝ քրեակատարողական համակարգում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ամիսներ առաջ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանն ու բարեփոխմանն ուղղված աշխատանքներին՝ մասնավորապես այլընտրանքային պատժամիջոցների ներդրմանը, որի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներն արդեն սկսվել են և, նրա համոզմամբ, հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն կունենանք կայացած Ծառայություն:

«Մեր առջև նպատակ ունենք բարելավել քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները: Առաջիկայում շահագործման կհանձնենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը բավականին կթեթևացնի գործող քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, կարծում եմ, առաջիկա ամիսներին լուրջ անելիքներ ունենք՝ հասկանալու, թե ո՞ր ուղղություններն ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն, որո՞նց ուղղությամբ պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է Հովհաննես Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ Արթուր Օսիկյանն այս հարցերի լուծման ճանապարհներն առաջիկայում կունենա: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

«Վստահությամբ հանդերձ, որ ձեր ղեկավարությամբ այս համակարգը շատ մոտ ապագայում կարողանալու է դրական տեղաշարժ արձանագրել, ես ձեր առջև դնում եմ պատասխանատվություն՝ տարեվերջին հանրությանը հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել այդ մի քանի ամիսների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կրկին շնորհավորելով Արթուր Օսիկյանին նշանակման կապակցությամբ և վստահեցնելով, որ այդ մեծածավալ աշխատանքը կիրականացնեն համատեղ ուժերով:

Արթուր Օսիկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կարևորագույն ծառայության ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար և, դիմելով ծառայության աշխատակիցներին, նշել, որ միասին պետք է անեն հնարավորը ՀՀ Նախագահի, Կառավարության և նախարարի կողմից դրված խնդիրները պատվով լուծելու համար: «Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքը կկատարեն ազնիվ ու արդար՝ միասին, ուս ուսի տված կգնանք առաջ: Ձեր առջև դրվող խնդիրներից առաջնայինը ձեր պարտականությունների պատշաճ կատարումն է, իսկ իմ խնդիրը կլինի ձեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը: Մենք միասին ամեն ինչ անելու ենք դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար: Ես հաստատակամ եմ համակարգի առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար»,- շեշտել է Քրեակատարողական վարչության նոր պետն ու խոստացել առաջիկայում ունենալ տեսանելի արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում