Ռուսաստանը ոչ ոքի հետ բանակցություններ չի վարում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին ապաստան տրամադրելու հավանականության մասին: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք նման բանակցություններ չենք վարում ո՛չ ամերիկացի գործընկերների, ո՛չ մեկ այլ ձևաչափով»,- ասել է նա:
Լուկաշևիչը հավելել է, որ ռուսասկան կողմը Սիրիայում քաղաքական կարգավորման ուղիներ է որոնում:
«Խոսքը չի գնում առաջնորդի ճակատագրի մասին, խոսքը գնում է ժողովրդի ճակատագրի մասին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:






































