Saturday, 27 06 2026
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում

Մանրամասներ ԱԱԾ-ում Գարեգին Չուգասզյանի հարցաքննությունից

«Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող՝ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ինչպես գիտեք, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 58204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա ինձ հրավիրել էին ԱԱԾ քննչական վարչություն:

Մամուլի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան հաղորդում եմ մանրամասնություններ այդ հանդիպումից:

Թեև հրավիրել էին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թ. Արտաքին գործերի նախարարության և իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջև առնչությունների վերաբերյալ՝ կապված Տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումների հետ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ինձ տեղեկացրին, որ սա «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործի դրվագ է համարվում:

Հարցերը մասնավորապես վերաբերում էին 2002 թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կազմակերպած «էլեկտրոնային Կովկաս» կոնֆերանսին իմ առնչությանը: Հարցնում էին, թե արդյոք հիշում եմ այն իսկապես անց է կացվել, թե ոչ, մասնակցել եմ այդ կոնֆերանսին և նրա կազմակերպական աշխատանքներին, թե ոչ, գիտեմ արդյոք որքան գումար է հատկացված եղել դրա կազմակերպման համար և ինչպես, ովքեր են եղել ֆինանսավորողները, ովքեր են մասնակցել, ովքեր են եղել կազմակերպիչները:

Ես պատասխանեցի, որ չնայած այդ շրջանից անցել է շուրջ տասը տարի, սակայն ես հստակ հիշում եմ, որ նման կոնֆերանս անց է կացվել Եվրոպական միության հովանավորությամբ, թեև ինքս չեմ մասնակցել կոնֆերանսին և առավել ևս նրա կազմակերպական աշխատանքներին: Ասացի, որ չգիտեմ նաև ֆինանսավորման գումարը: Ասացի նաև, որ այդ կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում` Ռուսաստանի հեռահաղորդակցության այդ ժամանակվա նախարարը: Հիշեցի նաև Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված այն կազմակերպչական հանդիպումը, որին հրավիրված են եղել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հատուկ հարց տրվեց, թե ես ինչու եմ հրաժարվել մասնակցել կազմակերպական աշխատանքներին: Պատասխանեցի, որ պատճառն իմ այդ ժամանակվա խիստ զբաղվածությունն է եղել: Նշեցի, որ ինքս այդ կոնֆերանսին նախորդող ժամանակաշրջանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էլեկտրոնային զարգացմանը նվիրված շուրջ քսան օտարերկրյա հյուրեր ներառող միջազգային սեմինարի կազմակերպմամբ էի զբաղված, որի պաշտոնական ֆինանսավորողների թվում կար նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մանրամասն հարցեր տրվեցին այդ ֆինանսավորման չափի ու բնույթի վերաբերյալ: Ինձ հիշեցրեցին, որ ես Վարդան Օսկանյանից ստացել եմ շուրջ երկու հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, և հարցրեցին, թե ինչպես է օգտագործվել այդ գումարը: Ես պատասխանեցի, որ մեր կազմակերպությունը այդ ֆինանսական միջոցները ստացել է ոչ թե Վարդան Օսկյանյան անձից, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես՝ ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի և սեմինարի ավարտից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին ներկայացրել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ մանրամասն բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:

Հատկանշական է, որ տվյալ հարցաքննությունը կատարվեց «Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծումից օրեր անց: Ինչպես հայտնի է, վերջինս ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն, այն է մեկնարկել ազգային խնդիրների առաջադրմանը և իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ իմ` որպես «Նախախորհրդարանի» համակարգողի, մասնագիտական և գործարար անցյալի վրա ստվեր գցելու անհաջող ձեռնարկումով, անուղղակի ձևով փորձ է արվում քաղաքական ճնշում ստեղծել «Նախախորհրդարանի» աշխատանքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ իրականում սա միայն բարձրացնելու է «Նախախորհրդարանի» հեղինակությունը և ավելացնելու է հետաքրքրությունը նրա աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև հերթական անգամ բացահայտելու է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգի ողջ սնանկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում