LG Electronics ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի կոր OLED-հեռուստացույց՝ զարդարված Swarovski բյուրեղներով, ասվում է LG-ի մամլո հաղորդագրությունում:
Էկրանի հաստությունը 4 մմ է: Հեռուստացույցների սահմանափակ քանակությունը կներկայացվի սեպտեմբերի 5-10-ը Բեռլինի IFA 2014 ցուցահանդեսում:
Այս տարվա չորրորդ եռամսյակից սարքը կվաճառվի նաև եվրոպական երկրներում:
Սարքը զարդարելու համար օգտագործվել է մոտավորապես 460 Aurora Borealis բյուրեղ:







































