Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը հերքել է հույն սահմանապահների կողմից իր ձերբակալության մասին լուրերը: Այս մասին մեկնաբանություններ նա արել է թբիլիսյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի համար:
Ներկայում Ալբանիայում գտնվող Սաակաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունների տարածած տեղեկությունը «չի համապատասխանում իրականությանը»:
Այն մասին, որ հույն սահմանապահները երկուշաբթի օրն Էգեյան ծովում չորս ժամով Սամոս կղզու մոտ կալանել են բրիտանական դրոշով այն զբոսանավը, որում եղել է Սաակաշվիլին, երեքշաբթի օրը հայտնել է Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն:
Համապատասխան տեղեկությունը ստացվել էր Սամոս կղզու ոստիկանապետից:










































