«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարգապահական կանոններ է սահմանել ակումբում:
Հոլանդացի մասնագետը ֆուտբոլիստներից պահանջել է խաղերի նախօրեին իրեն հանձնել բջջային հեռախոսները:
Բացի այդ, մասնագետը տուգանք է սահմանել նախաճաշից կամ ճաշից ուշացած ֆուտբոլիստների համար: Ակումբը ծախսել է 500.000 ֆունտ՝ մարզաբազայում տեսախցիկների տեղադրման համար:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրից հետո «կարմիր սատանաներ»-ը վաստակել են ընդամենը 2 միավոր:









































