Գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարած Հովիկ Աղազարյանին ՀՅԴ շարքերից հեռացրել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Հովիկ Աղազարյանը: Նա նախկինում հանդիսացել է ՀՅԴ խմբակցության անդամ, իսկ 1996 թվականին եղել է եղել է ՀՅԴ ԳՄ-ի նախագահ:
Պարզաբանելով կուսակցությունից հեռացվելու պատճառները՝ նա ասաց. «ՀՅԴ շարքերից հեռացվել եմ կարգապահական խախտումների համար: Չեմ ենթարկվել ղեկավարության որոշմանը»: Սակայն ՀՀ նախագահի ապագա թեկնածուն ասաց, որ եթե ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրի, և ինքը հասկանա, որ խանգարում է ՀՅԴ թեկնածուին, ապա կհանի իր թեկնածությունը:
«Բացառված է, որ պաշտպանեմ Հանրապետական կուսակցության որևէ թեկնածուի, Լևոն Տեր-Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանին հաճույքով կպաշտպանեի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է վճարելու ընտրագրավը, նա պատասխանեց, թե ընտրագրավը մեծ գումար չէ, որ խնդիր առաջանար: «Ես չեմ աշխատում, Սանկտ Պետերբուրգում որդիս փոքրիկ շինարարական բիզնեսով է զբաղվում, որը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարվոք վիճակում լինել:









































