Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Խորխե Վալդանոն իր կարծիքն է հայտնել Խաբի Ալոնսոյի և Անխել դի Մարիայի` «արքայական ակումբ»-ից հեռանալու մասին:
«Խաբի Ալոնսոն կարևոր դերակատարություն ուներ «Ռեալ»-ի համար, քանի որ միշտ պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն թիմի: Խաբին շատ խելացի խաղացող է: Նա և դի Մարիան խելացի էին խաղում և թիմի ուղեղն էին»,- Goal. com-ը մեջբերում է Վալդանոյի խոսքերը:
Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալոնսոն Մյունխենի «Բավարիա» տեղափոխվեց, իսկ դի Մարիան` «Մանչեսթեր Յունայթեդ»:






































