Monday, 15 06 2026
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Էրդողանը ծնկի է բերում հակաիսլամական ամրոց հանդիսացած թուրքական հետախուզական կառույցին

Քրդական Fırat լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT) իրագործվել է «մաքրման» գործողություն, որն իրականացրել է MIT-ի 16-րդ ղեկավար Հաքան Ֆիդանը:

Նշվում է, որ Ֆիդանը ցանկանում է լիկվիդացնել MIT-ը, ավելի ճիշտ` երկար ժամանակ հակաիսլամական ամրոց հանդիսացած MIT-ը այսուհետ առավել բարյացակամ տրամադրված կլինի Էրդողանի կառավարության հանդեպ: Բանակի ազդեցության սահմանափակման նկատմամբ իրականացրած հաջող գործողություններից հետո Էրդողանն այժմ ցանկանում է վերահսկողություն հաստատել MIT-ի վրա, և դա հանձնարարել է MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին հետախուզական կազմակերպությունն ստեղծվել է դեռևս Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Դա 1913 թվականի նոյեմբերի 17-ին հայ ժողովրդի դահիճներից մեկի` Էնվեր փաշայի հիմնադրած չարաբաստիկ Teşkilat-ı Mahsusa-ն է (թարգմանաբար` հատուկ կազմակերպություն):

Վերջինս երկրի ներսում և երկրից դուրս պիտի իրականացներ հետախուզական և հակահետախուզական աշխատանքներ, ինչպես նաև հակաքարոզչության միջոցով չեզոքացներ կայսրության մեջ մտնող Մերձավոր Արևելքի վրա օտար երկրների ազդեցությունը, հետագայում՝ նաև աջակցեր ռազմաճակատներում մարտնչող թուրքական զորքերին:

Չնայած իր վերոնշյալ պարտականություններին` Teşkilat-ı Mahsusa-ն չխորշեց 1915 թվականին հայ ժողովրդի ոչնչացման գործընթացում ակտիվորեն ներգրավվելուց:

Ինչ վերաբերում է Էրդողանի կողմից հենց այժմ MIT-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն, ապա պետք է նշել, որ դա լիովին սպասելի և տրամաբանական քայլ է: Պետք է հիշել, որ MIT-ի փոխտնօրեն աշխատած ժամանակ Ֆիդանը հանդիսացել է նաև արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդականը և համարվում է Էրդողանի վստահելի մարդկանցից մեկը:

Ի դեպ, երբ 2010 թվականի մայիսի 27-ին Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի գծով մասնագետ Հաքան Ֆիդանը նշանակվեց MIT-ի նախագահ, դա հարուցեց Իսրայելի խոր զայրույթը: Իսրայելի 22-րդ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ «Իրանի ակնհայտ բարեկամի» նշանակումը MIT-ի նախագահի պաշտոնում նշանակում է, որ Իրանը կարող է գաղտնի տեղեկատվության մեջ ներթափանցելու թույլտվություն ստանալ:

Բարաքի կարծիքով, հենց Ֆիդանն էր հանդիսանում մայիսի 17-ին Թեհրանում Թուրքիայի, Բրազիլիայի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնության հեղինակը, որը պետք է կանխեր ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը, և ըստ որի` իրանական կողմը ցածր հարստացված ուրանը պետք է ուղարկեր արտերկիր, իսկ այնտեղից ստանար բարձր հարստացված ուրան` բժշկական նպատակներով օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում