Այսօր Կուրսկում սպանվել է քրեական հեղինակություն Օլեգ Աֆանասևը` Շոպեն մականունով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ քննչական շրջանային վարչության կայքին:
Կայքի հաղորդմամբ, մարտի 23-ի երեկոյան Աֆանասևը դուրս է եկել իր բնակարանից: Նրա վրա կրակահերթ է բացվել, որի հետևանքով քրեական հեղինակությունը տեղում մահացել է: Քիլերին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից:
Շոպենի դեմ նախկինում էլ են եղել մահափորձեր, սակայն՝ քրեական հեղինակության համար հաջող ելքով: Անցած տարի ամռանը սպանվել էր նրա ընկերը, ինչը շատերը անվանեցին վերջին նախազգուշացումը Շոպենին: