Սարքի ետևի պանելը, որը կարող է լինել 5.5 դյույմանոց iPhone սմարթֆոնի էկրան, ցուցադրվել է տեսանյութում, որը ֆրանսիացի բլոգերները տեղադրել են YouTube վիդեոհոսթինգում:
iPhone-ի ակտուալ մոդելները հագեցած են 4 դյույմանոց էկրանով: Սպասվում է, որ սեպտեմբերի 9-ի շնորհանդեսին Apple-ը կցուցադրի 2 նոր՝ 4.7 ու 5.5 տրամագծով էկրաններով iPhone-ներ:
ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, որ առավել խոշոր մոդելը վաճառքում կհայտնվի միայն հաջորդ տարի՝ սեպտեմբերին 4.7 դյույմանոց էկրանով մոդելը շուկա հանելուց հետո:
Տեսահոլովակը ցուցադրում է սմարթֆոնի ետևի պանելը, որն արտաքուստ շատ չի տարբերվում 4.7-դյույմանոց մոդելից, որի «արտահոսքը» տեղի էր ունեցել համացանցում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 5.5 դյույմանոց Apple-ը կարող է ստանալ iPhone Air կամ iPhone 6L անվանումը:










































