Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Օդեոն» թատրոնում կայացել է «Հոբիթ» ֆիլմի պրեմիերան:
Արքայազն Ուիլյամը միջոցառմանը եկել է խորհրդավոր, շիկահեր մի կնոջ հետ, ինչը չի վրիպել լրագրողների աչքից:
Պարզվել է, որ խորհրդավոր տիկինը Odeon Leicester Square Theater-ի ներկայացուցիչ Տեսա Սթրիթն է, ով կազմակերպել էր ֆիլմի պրեմիերան:
ԱՎելի վաղ հաղորդվել էր , որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որի հղիության մասին հայտարարվել էր անցած շաբաթ, ներկա չի լինի «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» (The Hobbit: An Unexpected Journey) ֆիլմի լոնդոնյան պրեմիերային. հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կշարունակի հանգստանալ տանը:













































