Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Արմենը չի բռնաբարել քրոջը. Դատարանը արդարացրեց ամբաստանյալին

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արմեն Պետրոսյանի գործով դատավարությունը:

Նախաքննական մարմինը 25-ամյա Արմեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, 165 հոդվածի 1-ին մասով և 38-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականի սեպտեմբերին Պետրոսյանը ակնհայտ 16 տարին չբոլորած դեռահասի՝ իր քեռու աղջկա հետ «Հաղթանակ» կամրջի տակ սեռական հարաբերություններ էր ունեցել: Ապա նույն աղջկան ներգրավել էր հանցագործության կատարման մեջ՝ դրդելով գողանալ տատի 130 գրամ ոսկեղենը՝ 1 միլիոն 450 հազար դրամ արժողությամբ:

Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները հիմնված են առաջին հերթին դեռ տասնութը չբոլորած տուժող աղջկա հակասական ցուցմունքների վրա:

Մերձավոր հարազատների ցուցմունքներով աղջիկը վարում է ազատ կյանք: Դատարանում նա ինքն էլ չժխտեց, որ «ֆռռալու համար» հաճախ մեկնում է Թուրքիա և Վրաստան:

Պաշտպանական կողմը քրեական գործով ձեռք բերված մեղադրանքները հաստատված չի համարում և միջնորդել էր արդարացնել Արմեն Պետրոսյանին:

Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր առաջադրված երեք մեղադրանքներով մեղավոր ճանաչել ամբաստանյալին ու դատապարտել 4 տարի ազատազրկման:

Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը այսօր հրապարակեց դատավճիռը:

Դատարանը չհիմնավորված գնահատեց քրեական օրենսգրքի 141 հոդվածով առաջադրված մեղադրանքը՝ ակնհայտ տասնվեց տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալը:
Դատարանի եզրակացությամբ՝ այդ մեղադրանքով Արմեն Պետրոսյանի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ նշված հանցանքում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, քանի որ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Մեղադրանքի նշված դրվագով կայացվեց արդարացման դատավճիռ:

Իր եզրակացությունը դատարանը հիմնավորեց նաև այն հանգամանքով, որ անչափահասի հետ սեռական հարաբերությունների փաստի հաստատման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի պահանջով՝ կարևոր ապացույց է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Մինչդեռ այս գործով տուժող ճանաչված աղջիկը, որը փորձաքննության պահին եղել էր 15 տարեկան 5 ամսական, հայտարարել էր, թե տարբեր տղաների հետ բազմաթիվ անգամներ սեռական հարաբերություններ է ունեցել:

Փորձագետներն էլ արձանագրել էին, որ նրա կուսաթաղանթի խախտումը այնքան հին է, որ վաղեմությունը որոշել հնարավոր չէ: Հետևաբար պատճառահետևանքային կապը Արմեն Պետրոսյանին մեղսագրված արարքի հետ հաստատված համարել հնարավոր չէ:

Դատարանը Արմեն Պետրոսյանին մեղավոր ճանաչեց անչափահաս աղջկան գողության մեջ ներգրավելու և գողության դրդելու համար՝ այդ դրվագներով նրա մեղքը գնահատելով ապացուցված:

Արմեն Պետրոսյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Այս պատժաչափին հաշվակցվեց Պետրոսյանի՝ արդեն իսկ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ 7 ամիս 3 օրը, և վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի 4 ամիս 27 օր ազատազրկումը:

Հետախուզվող Պետրոսյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու ընթացքում կատարված դատական ծախսերի հատուցման հարցը քննության առնելով՝ դատարանը որոշեց Արմեն Պետրոսյանից բռնագանձել 688 հազար 784 դրամ՝ ներկայացված երկուսուկես միլիոն դրամի փոխարեն՝ արձանագրելով, որ ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության տեղեկանքով ներկայացված ծախսերը օպերատիվ երեք աշխատակիցների օրապահիկի ու գիշերավարձի մասով պատշաճ հիմնավորված չեն:

Դատարանը վճռեց լիովին բավարարել տուժող տատիկի քաղաքացիական հայցը և Արմեն Պետրոսյանից բռնագանձել գողացված ոսկեղենի արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամի չափով:

Արմեն Պետրոսյանի շահերի պաշտպան Վաղինակ Աթոյանը մեր զրույցում իր դժգոհությունը հայտնեց կայացված դատավճռից:

Նա անընդունելի համարեց, որ նույն մարդու՝ տուժողի հակասական ցուցմունքների վրա հիմնված մեղադրանքներից մեկը դատարանի կողմից չհիմնավորված գնահատվեց, իսկ մյուս երկու մեղադրանքները՝ հիմնավորված:

Ըստ պաշտպանի՝ ապացուցողական նույն բազայի վրա են հիմնված Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները: Ինչպե՞ս եղավ, որ տուժող աղջկա ասածների մի մասը արժանահավատ գնահատվեց, մյուս մասը՝ ոչ: «Ռուսական ֆիլմն է հիշեցնում՝ «тут помню, тут не помню». այդպե՞ս է արդարադատություն կայացվում»,- ասաց պաշտպանը:

Այս գործով տուժող աղջիկը տատի ոսկեղենը գողանալու համար արդեն իսկ դատապարտվել է, առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, որտեղ Արմեն Պետրոսյանի կողմից դրդչություն կատարելու, անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մասին խոսք չկա:

Աղջկա նկատմամբ համաներում է կիրառվել, նա ազատվել է պատժի կրումից: Հետագայում է հայտարարել Պետրոսյանի «կատարած» հանցավոր արարքների մասին, և Պետրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Պետրոսյանը երկու հոդվածով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել՝ հետախուզվողին Հայաստան հասցնելու համար պետբյուջեից կատարված ուռճացած ծախսերը հենց նրա հաշվին փակելու համար: Բայց չէ՞ որ գործ ունենք երիտասարդ՝ 25 տարեկան, նախկինում չդատապարտված, ակնհայտորեն ոչ հանցագործ երիտասարդի ճակատագրի հետ:

Առանց նրա մեղքը հիմնավորելու, տուժողի հակասական ցուցմունքների մի մասը անարժանահավատ, մյուս մասը անհասկանալիորեն արժանահավատ գնահատելով՝ ինչպե՞ս կարելի է մարդուն մեղավոր ճանաչել ու պատժի ենթարկել, դեռ նրանից էլ բռնագանձել դատական ծախսերը և թոռնուհու կողմից գողացված ոսկեղենի ամբողջ արժեքը՝ տարակուսում էր պաշտպանը:

Ամբաստանյալն աշխատել է Ռուսաստանում, օգնել Հայաստանում ապրող մորը: Պաշտպանը պատմեց, որ ամբաստանյալի մայրը Երևանի Նազարբեկյան փողոցում ապրում է տնակի մեջ, ակնհայտ անապահով վիճակում: Նաև հայտնեց, որ հենց Արմեն Պետրոսյանի մայրիկի աղքատիկ տնակում են նկարահանվել սերիալասերներին քաջ ծանոթ «Դժվար ապրուստ» սերիալի առաջին սերիաները, երբ հերոսուհին մոր հետ ապրել է տնակային աղքատիկ պայմաններում: Պարզվում է՝ այդ պայմանները միանգամայն իրական են իրական մարդկանց համար:

Փաստաբանը իր՝ պաշտպանական կողմի ձեռքբերումը չհամարեց մեկ հոդվածով Արմեն Պետրոսյանի արդարացումը, նա ցավ հայտնեց, որ ավելի ծանր հոդվածներով ու առանց հիմնավոր ապացույցների իր պաշտպանյալը դատապարտվել է ազատազրկման:

Այնուամենայնիվ, արդարադատության կայացման առումով ձեռքբերո՞ւմ է գոնե մեկ հոդվածով՝ նախաքննական մարմնի կողմից ակնհայտորեն չապացուցված հանցադրվագով ամբաստանյալին արդարացնելը, ինչպես նաև ոստիկանության ներկայացրած երկուսուկես միլիոնի դատական ծախսերի չհիմնավորված մասի հատուցումը մերժելը, թե՞ մեր դատարանների անկախության բացակայության պատճառով կայացված կես-արդարադատություն է, կես քայլ, որը գուցե մոտեցնում է արդարությանը, գուցե և դրանից շատ ավելի է հեռացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում