Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի նախաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները մարտի 24-ին խուզարկություն են կատարել 34-ամյա Նիկոլայ Ա.-ի տանն ու օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել են թմրամիջոցներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ, դեղահաբեր, ներարկիչներ և հեղուկներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն