Երևանի կենտրոնում նստարանների վրա տեղադրված մտավորականների արձաններն առաջիկա օրերին կտեղափոխվեն համապատասխան թանգարաններ:
«Ֆրունզիկի արձանը կտեղափոխվի Գյումրիի Մհեր Մկրտչյանի անվան թանգարան, Պարույր Սևակինը` Զանգակատուն իր անվան թանգարան և այլն: Սա կլինի Երևան քաղաքի նվերը տվյալ թանգարաններին», – mediamax.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Նա նշել է, որ 2013թ. ապրիլին, 1-2 ամիս ժամկետով, նստարաններին կտեղադրվի քանդակների նոր խմբաքանակ, ապա կտեղափոխվի համապատասխան թանգարաններ` «այն տրամաբանությամբ, որ դրանք արձաններ չեն, այլ դեկորացիայի սկզբունքով ստեղծված քանդակներ»:









































