Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի տարածքում արձակել է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ: Այս մասին հաղորդել է հարավկորեական «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմական ուժերի միացյալ շտաբների կոմիտեի պետին:
Հրթիռի տեսակը առայժմ չի հստակեցվել: Ըստ հարավկորեական զինվորականների՝ հրթիռի արձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժ. 10:30-ին: Հրթիռը թռչել է մոտ 220 կմ և ընկել ծովը:
Կոմիտեում նաև նշել են, որ Փխենյանը հրթիռային փորձարկումների նախաշեմին ցամաքային ուժերի և քաղաքացիական ավիացիայի համար Ճապոնական ծովի շրջանները փակված չի հայտարարել: Բացի այդ, հարավկորեական զինվորականները ուշադրություն են դարձրել, որ հրթիռը արձակվել է Չինաստանին սահմանակից Չագանդոյի հյուսիսային գավառից: Ավելի վաղ Փխենյանը այդ շրջանում հրթիռային արձակումներ չի իրականացրել:












































