Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է իր թիմի ու Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տոռեսի խաղի մասին:
«Ակնառու է, որ Բենիտեսի՝ «Չելսի» գալը Տոռեսին վստահություն է ներշնչել: Նա գոլերի հեղինակ է դառնում:
Մեր ազգային հավաքականի բոլոր հարձակվողներն էլ արդարացնում են սպասելիքները:
Ինչ վերաբերում է Վիլյային, նա ամեն ինչ անում է՝ նախկին խաղամակարդակը վերադարձնելու համար»,- Marca-ն փոխանցում է Դել Բոսկեի խոսքերը:






































