Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սեպտեմբերին շահագործման հանձնվող ՀԱՊԿ ակադեմիայի միայն հիմքն է փորված

Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի տեղում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի շինարարական աշխատանքները ակտիվացան հատկապես ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալուց հետո, երբ Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ակադեմիայի նախագահ: Այդ օրերին քանդվեց անգամ դպրոցի պատմամշակութային նշանակության առաջնապատը, ինչը որակվեց որպես պատահական փլուզում, ապա ամբողջ շինհրապարակը պատվեց «ՀԱՊԿ ակադեմիա» գրությամբ շինարարական պաստառներով, և ակտիվ շինաշխատանքներ սկսվեցին: Բայց ինչ թափով որ այդ աշխատանքները սկսվել էին, նույն թափով էլ կանգ առան: Այս օրերին բացարձակապես որևէ աշխատանք չի կատարվում: Մինչդեռ ամիսներ առաջ՝ փետրվարի 5-ին, այն ժամանակ դեռևս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում քննարկել էին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանն առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերը և արձանագրել, որ ակադեմիայի գործունեության մեկնարկը պետք է տրվի սեպտեմբեր ամսին:

Ակադեմիան նախատեսված է ՀԱՊԿ և դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու համար: Ըստ Բորդյուժայի՝ դա պետք է լիներ խոշոր տարածաշրջանային կենտրոն, որում պետք է կրթվեին ապագա քաղաքագետներ, մշակվեին ավտանգության բնագավառի հարցերի լուծումների վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև քարոզվեին ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները:

Որոշ տեղեկություններով, սակայն, Ակադեմիայի կառուցման աշխատանքների դադարեցումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի պատրաստվում իր վրա վերցնել ակադեմիայի կառուցման ամբողջական ծախսը, ինչն, ըստ էության, բավական մեծ գումարների հետ է կապված: Իսկ դրսից հատկացվող ֆինանսական օգնությունը կարծես թե ուշանում է, ինչը մեկնաբանվում է որպես մտադրությունների փոփոխություն: Անվտանգության խորհրդի քարտուղար չլինելով՝ Բաղդասարյանը չունի այլևս այն ուժը, ինչ առաջ, հակառակ այն բանի, որ Բաղդասարյան- Բորդյուժա մտերմությունը պայմանավորված չէր այդ պաշտոնով: Նրանց մտերմությունը անձնական է:

Ինչևէ, չկառուցված ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը, որից մասնավորապես ուզում էինք պարզել, թե ինչո՞ւ է ուշանում իր ղեկավարած կառույցի շինարարությունը, ի՞նչ և ո՞ւմ միջոցներով է կառուցվելու, և առհասարակ, ինչո՞վ է ինքը զբաղված, երբ դեռ այդ կառույցը չկա, այս անգամ էլ չցանկացավ մեզ հետ խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում