Շուն աստղանավորդների համար խորհրդային մարզական կոստյումը Գերմանիայում սեպտեմբերի 13-ին կվաճառվի աճուրդում: Ենթադրվում է, որ հենց նման կոստյումներով են նախաթռիչքային մարզումների մասնակցել հայտնի Բելկան և Ստրելկան: Լոտի նախնական գինը 4 հազար եվրո է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Կոստյոմն իրենից ներկայացնում է բամբակից, նայլոնից, ռետինից և ալյումինից կիպ գրկող շագանակագույն հագուստ:











































