Կինոաստղ Թոմ Քրուզը առողջ ապրելակերպի կողմնակից է: «Վերջին սամուրայի» նկարահանումներից առաջ նա օրական վեց ժամ մարզվել է: Տարիներն անցնում են, իսկ դերասանը կարծես չի փոխվում, ինչը չես ասի 19-ամյա Քոննոր Քրուզի մասին, որը Թոմի և Նիքոլ Կիդմանի որդեգրած որդին է: Երիտասարդն արդեն լեցուն կազմվածք է ձեռք բերել, սիրում է երեկույթներում ժամանակն անցկացնել, ծխում է և խմում:

2008թ. հոր շնորհիվ նա հայտնվել է «Յոթ կյանքեր» ֆիլմում, իսկ 2012թ.՝ «Կարմիր արևածագում», սակայն կինոյում նրա կարիերան չի ստացվել, և նա ընտրել է դիջեյի մասնագիտությունը:

Ի տարբերություն Քոննորի՝ 17-ամյա Լուրդես Լեոնը մորը՝ 56-ամյա Մադոննային է ընդօրինակում: Նա ձեռքից վայր չի դնում ծխախոտը, երբեք չի հրաժարվում ալկոհոլից, 15 տարեկանում սափրել է գլուխը, իսկ 16 տարեկանում արդեն փեսացու ուներ: Նա երազում էր հեռանալ տնից, իսկ շուտով սիրահարվեց սեփական վարորդին: Սակայն նա հասցնում է նաև գործով զբաղվել: 12 տարեկանից Լուրդեսը աշխատում է դեռահասների համար նախատեսված Material Girl բրենդում:

67-ամյա Կառլոս Սանտանայի դուստրը՝ Սթելլան, 29 տարեկանում թողարկել է իր The Reason սինգլը: Իսկ կիթառով և դաշնամուրով սկսել է նվագել հինգ տարեկանից: Շոու-բիզնեսում իր ճանապարհը հարթելուն Սթելլային օգնել է պրոդյուսեր Հարդի Ինդիգոն, որն աշխատում է Մադոննայի հետ:
Իսկ ահա 51-ամյա Ջոնի Դեպի և 41-ամյա Վանեսսա Պարադիի դուստրը՝ 15-ամյա Լիլի-Ռոուզը, արդեն գլխավոր դեր է ստացել: Նա հոր հետ կխաղա Yoga Horses ֆիլմում: Հուսանք, որ նա ժառանգել է ծնողների ընդունակությունները: Իսկ առայժմ միայն ակնհայտ է, որ նրա ճաշակը համընկնում է մոր ճաշակին. երկուսն էլ սիրում են Շանելի հագուստները:










































