Google ինտերնետ հսկան Apple-ի iOS օպերացիոն համակարգի 6-րդ տարբերակի համար քարտեզագրական հավելված է ներկայացրել: Այդ համակարգով են աշխատում iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետային համակարգիչները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Օգտատերերը անհամբերությամբ էին սպասում այդ հավելվածի թողարկմանը, քանի որ Apple-ի սեփական արտադրանքը չկարողացավ փոխարինել Google Maps-ին, որոնք տեղադրվել էին Apple-ի սարքերում 2007 թվականից՝ առաջին iPhone-ից սկսած: