Եվրամիությունը 27 անդամ երկների ֆինանսների նախարարների բանակցությունների արդյունքների հիման վրա Եվրոպայի կենտրոնական բանկին (ԵԿԲ) լիազորել է վերահսկողություն սահմանել եվրոգոտու բանկերի վրա: Այս որոշումը Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆանգ Շոյբելի և Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիչի միջև փոխզիջման արդյունք է:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսուհետ ԵԿԲ-ն իրավունք կունենա ուղիղ բանկային վերահսկողություն սահմանել եվրոգոտու վարկային ձեռնարկությունների նկատմաբ:
Նոր կանոններն ուժի մեջ պետք է մտնեն մինչև 2013 թ. վերջը, սակայն ծրագրի իրականացումը կարող է հետաձգվել ավելի ուշ ժամկետների:
Միևնույն ժամանակ, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ եվրոգոտու բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել «Բազել-III» բանկային կանոնները 2013 թ. հունվարից կիրառելու շուրջ, ինչպես ավելի վաղ ակնկալում էին Գերմանիայի ներկայացուցիչները:











































