«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ թունիսցի մի ուսանողի համակարգչում փաստաթղթեր են հայտնաբերվել այն մասին, թե ինչպես քիմիական և կենսաբանական զենք պատրաստել: Այդ փաստաթղթերում եղել են նաև այտուցային ժանտախտ տարածելու վերաբերյալ խորհուրդներ, հաղորդում է Al-Alan-ը:
Նոութբուքն առգրավվել է սիրիական Իդլիբ քաղաքում իշխանությունների իրականացրած հատուկ գործողության շրջանակներում: Հեռուստաալիքը հաղորդել է, որ հայտնի չէ՝ արդյոք նոութբուքի տերը կենդանի՞ է, թե՞ ոչ, և եթե կենդանի է, արդյոք գտնվում է Սիրիայի՞ տարածքում:
«Իսլամական պետության» գրոհայինները հունիսի 11-ին զավթել են Մութաննա նահանգի քիմիական զենքի պահեստը, որտեղ ավելի քան 2,5 հազար քիմիական հրթիռային շարժիչներ, ինչպես նաև թունավոր այլ նյութեր են պահվել:
Նոութբուքում մանրամասն խորհուրդներ են եղել առանց իշխանությունների ուշադրությունը գրավելու ճանապարհորդելու մասին: Ֆայլերի մեջ եղել են նաև տորթեր և թխվածքներ պատրաստելու բաղադրատոմսեր:











































