Անգլիական ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ռեմին «Չելսի»-ում պետք է փոխարինի Ֆերնանդո Տորեսին, ով մոտ օրերս պայմանագիր կկնքի «Միլան»-ի հետ:
Հիշեցնենք, որ Ռեմին մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը վերջին պահին չի կայացել, քանի որ հարձակվողը հաջող չի անցել բուժզննումը:









































