Եվրամիությունը կարող է արգելք դնել Ռուսաստանից ձկնկիթի, օղու և ալմաստների դուրսբերման վրա շաբաթ՝ օգոստոսի 30-ին, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է Die Welt պարբերականը:
Վերոնշյալ սահմանափակումները կհամարվեն Ռուսաստանի դեմ ԵՄ համակարգի երրորդ և վերջին աստիճանը: Նշվում է, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն ապագայում քիչ հավանական են և կարող են սահմանվել միայն հակամարտության ծայրահեղ շիկացման դեպքում:










































