Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքից: «Արքայական ակումբ»-ի մրցակիցներ այս փուլում կլինեն «Լիվերպուլ»-ը, «Բազել»-ն ու «Լուդոգորեց»-ը:
«Յուրաքանչյուր խաղ առանձին պատմություն է: Այս տարի ունենք նոր թիմ: «Լիվերպուլ»-ը նույնպես փոխվել է:
Ուրախ եմ, որ խաղալու ենք «Լիվերպուլ»-ի հետ: «Ռեալ»-ի ֆուտբոլիստի կարգավիճակում «Էնֆիլդ»-ում չեմ խաղացել: Անհամբեր սպասում եմ այդ մրցավեճին:
Գիտեմ, որ այդ մարզադաշտում խաղալը երբեք հեշտ չէ: Բայց մենք, ամեն դեպքում, «Ռեալ»-ն ենք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ը:








































