Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ միկրոբիոմները (միկրոբների խումբ) սերտորեն կապված են այն տան հետ, որտեղ ապրում են: Երբ մարդիկ հավաքում են իրերն ու հեռանում, յուրահատուկ միկրոկենսաբանական «մթնոլորտը» նրանց հետ տեղափոխվում է՝ հաղորդում է Science ամսագիրը:
Չիկագոյի համալսարանից Սայմոն Սեքսը և նրա գործընկերները ուսումնասիրել են յոթ ընտանիքների և նրանց տները վեց շաբաթվա ընթացքում: Գիտնականներն ուսումնասիրել են բակտերիաների գենոմները, որոնք ապրում են մարդկանց մաշկի ու տնային կենդանիների, ինչպես նաև շինության մակերևույթներին:
Պարզվել է, որ ձեռքերի, ոտքերի և քթանցքերի վրայի միկրոբային խմբերը նման են նրանց, որոնք հավաքվում են տան մակերևույթին:
Երբ մարդը նույնիսկ մի քանի օրով հեռանում է տնից, նրա ազդեցությունը միկրոբային «մթնոլորտի» վրա հավասարվում է զրոյի:










































