Երեկ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ 20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4 հոգի ազատվել են աշխատանքից: «Հրապարակ»-ը գրում է, որ խորհրդակցությանը ներկա չի եղել Վովա Գասպարյանը: Վերջինիս բացակայությունը խորհրդակցության մասնակիցները բացատրում էին ՃՈ-ի նկատմամբ ունեցած զայրույթով:
Հիշեցնենք, որ ՃՈ թեմայով մի քանի խիստ խորհրդակցություն եղավ վերջին շրջանում: Ինչպես երևում է՝ այդ խորհրդակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ու թերևս դրանով պետք է բացատրել երեկվա տույժերն ու աշխատանքից ազատման հրամանները: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ ՃՈ որոշ աշխատակիցներ նաև խրախուսման են արժանացել:









































