ԱՄՆ իշխանությունները փոխում են իմիգրացիոն վիզաների չափը: Այդ մասին օգոստոսի 28-ին հաղորդել է ամերիկյան Պետդեպարտամենտը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ից: Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիների կամ մշտական բնակիչների հարազատների համար վիզայի արժեքը կկազմի 325 դոլար՝ 230-ի փոխարեն: ԱՄՆ-ում աշխատանքի տեղավորման հետ կապված վիզայի արժեքը, ընդհակառակը, կնվազի՝ 405-ից դառնալով 345 դոլար:
Հյուպատոսական ծառայությունների և այլ տեսակի վիզաների տրամադրման արժեքը նույնպես զգալիորեն կնվազի: Ինչպես մանրամասնում է Պետդեպարտամենտը՝ «իմիգրացիոն վիզաների մեծ մասի արժեքը անփոփոխ կմնա»: Բացառություն կդառնան միայն այն օտարերկրացիները, ովքեր ամուսնանալու են ԱՄՆ-ի քաղաքացիների հետ և ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնողների համար: Դրանցից առաջանը հիմա արժենալու է 265 դոլար նախկին 240-ի փոխարեն: Զգալիորեն կթանկանա ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելը: Նրանք, ովքեր նման քայլի են դիմելու պետք է վճարեն 2350 դոլար, այն դեպքում, երբ նախկինում այդ գումարը կազմել է 450 դոլար՝ հաղորդում է ITAR-Tass-ը:







































