Ճապոնական ավտոմեքենաների Honda ընկերությունը բռնկման փականի հետ կապված անսարքությունների պատճառով հետ է կանչում ամբողջ աշխարհով մեկ տարածված ավելի քան 870 հազար մեքենա:
Ինչպես ասվում է Honda-ի մամլո հայտարարության մեջ, անսարքությունը վարորդին հնարավորություն է տալիս բանալին փականից հանել նույնիսկ այն դեպքում, երբ փոխանցման տուփը չի դրվել parking ռեժիմի վրա:
Հետ կանչված մեքենաների մոդելները ճշգրիտ չեն նշվում: Այդ մեքենաների մեծ մասը ԱՄՆ-ում են գտնվում: Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը հետ է կանչում իր մեքենաներն այս անսարքության պատճառով: 2003 թ-ին ընկերությունը 2,3 միլիոն մեքենա էր հետ կանչել:










































