«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ: Դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաև ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքեցին լուրը: «Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք: Քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ահա այսպես արձագանքեց «Ժողովուրդ»-ի հարցադրմանը Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































