Իսրայելի արտադրության Hermes անօդաչու թռչող սարքը կործանվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ թռչող սարքի կործանման պատճառն անհայտ է: Բացի այդ, չի հրապարակվել ոչ մի լուսանկար, որը կապացուցեր, որ կործանվածն իսրայելական անօդաչու սարք է:









































