Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին դարպասապահ Մանուել Ալմունիան ավարտել է ֆուտբոլային կարիերան: Այս մասին հայտնում է Daily Maily-ը:
Դարպասապահը այս ամռանը պետք է տեղափոխվեր իտալական «Կալյարի», սակայն սրտի խնդիրների պատճառով չի անցել բուժզննումը: Աղբյուրը նշում է, որ հենց առողջական խնդիրների պատճառով էլ Ալմունիան ավարտել է կարիերան:
Դարպասապահը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ուտֆորդ»-ի կազմում: Իր լավագույն տարիներին նա հանդես է եկել «Արսենալ»-ի կազմում, որի գույները պաշտպանել է 2004-2012 թվականներին:








































