Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

Սահմանադրական փոփոխությունների փաթեթի և ՍԴ դիմելու հարցում քառյակում տարաձայնություններ կան

Հենց նոր ավարտվեց ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունների անդամների հանդիպումը: Հանդիպմանը մասնակից ԲՀԿ անդամներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեցին մեկնաբանություններ տալ, թե ինչի մասին են խոսել՝ այդ պարտականությունները թողնելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի վրա:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին հարցը: Նա ավելացրեց որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին հակված է դիմել ՍԴ, մինչդեռ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համաձայն չեն դրան:

Քննարկվել են նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հայկական սահմանների նկատմամբ դիվերսիոն գործողություններ կատարելուց հետո խորհրդարանականների՝ սահմանամերձ մարզեր կատարած այցելությունների արդյունքները, մասնավորապես, սահմանամերձ համայնքներին սահմանապահ համայնքների կարգավիճակ տալու հարցը:

«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ չե՞ն քննարկել արդյոք սահմանադրական փոփոխությունների մասին հարցը, չէ՞ որ, մամուլի հրապարակումների համաձայն, իրենք հենց այդ նպատակով էին հանդիպում: Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ քննարկել են նաև այդ հարցը: Նա ավելացրեց, որ կողմ են սահմանադրական այնպիսի փոփոխությունների, որոնք համապատասխան կլինեն իրենց հայեցեկարգին: Ապա ՀՅԴ պատգամավորը համաձայնեց, որ իսկապես, այդ հարցում ՀՅԴ-ն քառյակի մյուս ուժերի հետ տարաձայնություններ ունի:

Ա. Ռուստամյանն ասաց, թե չեն անդրադարձել իշխանություններին ուղղված քառյակի 12 պահանջների կատարման ընթացքին և սեպտեմբերի 30-ին իրենց խոստացած հանրահավաքին վերաբերող հարցերին: Նա չցանկացավ պատասխանել «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ՀՅԴ-ն ինչպե՞ս է գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, չէ՞ որ նա պաշտոնավարում է արդեն չորս ամիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում